Չորս օրում հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 30․5 հա խոտածածկ տարածքում բռնկված հրդեհները
Սեպտեմբերի 22-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Ավան վարչական շրջանում՝ 7 հա,
Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում՝ 6000 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 4000 քմ, Այնթապ գյուղում՝ 300 քմ,
Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում՝ 5 հա,
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 1․3 հա, Չարենցավան քաղաքում՝ 1․6 հա, Քասախ գյուղում՝ 6 հա,
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 3 հա,
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 3.3 հա, Սիսիան քաղաքում՝ 1 հա, Մեղրի քաղաքում՝ 400 քմ, Աճանան գյուղում՝ 1 հա,
Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 400 քմ,
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 2000 քմ:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 30․5 հա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին