Իրանի դատախազությունը 14 հոգու մեղադրում է ֆիզիկոս Ֆախրիզադեի սպանությունը կազմակերպելու մեջ.
Իրանի գլխավոր դատախազությունը միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը կազմակերպելու գործով մեղադրանք է առաջադրել երկրի 14 քաղաքացու նկատմամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի հայտնել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով գործակալության հայտարարությունը։
Գործակալության տվյալներով՝ կասկածյալները մեղադրվում են «կոռուպցիայի, Իսրայելի օգտին լրտեսության, Իրանի ազգային անվտանգությանը խաթարելուն ուղղված դավաճանության, ինչպես նաև Իսլամական Հանրապետության պետական անվտանգությանը վտանգելու մեջ»։ Մեղադրող կողմը դեռևս չի հրապարակում կասկածյալների ինքնությունը։
Իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն, ով ղեկավարում էր Իրանի պաշտպանության նախարարությանը կից հետազոտական կենտրոնը, սպանվել է 2020 թվականի նոյեմբերին Թեհրանի արվարձանում։ Իրանի Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամույիի խոսքով՝ մահափորձը կազմակերպվել է իսրայելական հետախուզության կողմից՝ այլ երկրների հետախուզական գործակալությունների հնարավոր ներգրավմամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան