ՏԻՄ ընտրություններ. Անի խոշորացված համայնքում ՔՊ-ն պարտվել է
Սեպտեմբերի 26-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթացել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:
Մասնավորապես, Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով գործող քաղաքապետ Արտակ Գևորգյանի ղեկավարած դաշինքը հաղթել է։
Պատկերը հետևյալն է.
Ազգ-Համայնք»- 3772 ձայն
ՔՊ – 3029 ձայն
«Հայկական երազանք»- 1039 ձայն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան