Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի հայ-թուրքական գործընթացը
Թուրքիայում այսօր տեղի է ունենալու կառավարության նիստ, որի ընթացքում քննարկվելու են Էգեյան ծովում Հունաստանի հետ ստեղծված իրավիճակը, ռուս-ուկրաինական պատերազմը, երկրի տարածքում և դրանից դուրս իրականացվող օպերացիաները, ինչպես նաև տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, ըստ թուրքական yenicaggazetesi լրատվական կայքի, կառավարության նիստին նաև քննարկվելու է հայ-թուրքական կարգավորման գործընթացը:
Խոսվելու է նաև Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան