Հայաստանցի երաժիշտները ելույթ կունենան «Մոսկվան հանդիպում է ընկերներին» միջազգային փառատոնին
Հոկտեմբերի 1-10-ը Մոսկվայում տեղի կունենա «Մոսկվան հանդիպում է ընկերներին» 19-րդ միջազգային փառատոնը, որը Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի ամենամեծ նախագիծն է:
Միջազգային փառատոնի կարգախոսն է՝ «Վերածնունդ» և կնվիրվի բոլոր այն մարդկանց, ովքեր դիմակայել են համավարակին և շարունակում են ապրել ու ստեղծագործել։
Երաժիշտներ Ռուսաստանի ավելի քան 50 մարզերից և աշխարհի 19 երկրներից կմասնակցեն օֆլայն և առցանց համերգների։ Նրանք մենակատարներ են՝ գործիքավորողներ, վոկալիստներ, կոմպոզիտորներ, պարային խմբեր, երգչախմբեր, կրկեսային ստուդիաներ, նկարիչներ, ընթերցողներ, նվագախմբեր, նրանց թվում կան հաշմանդամություն ունեցող երեխաներ։
Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա Ռախմանինովի դահլիճում հոկտեմբերի 9-ին փառատոնի մասնակիցների համերգին ելույթ կունենան նաև երաժիշտներ Հայաստանից՝ Երևանից դաշնակահար Աիդա Ավանեսյանը և քանոնահար Լիլիթ Պետրոսյանը, Վարդենիսից քամանչահար Սամվել Զաքոյանը։