«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 35-ամյա դատապարտյալ է մահացել
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 35-ամյա դատապարտյալ է մահացել։ Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Նավիկյանի խոսքով՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1987 թ․ ծնված Զ․ Կ․-ի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է։
Նավիկյանը տեղեկացրել է՝ տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, սակայն ժամանած շտապօգնության կողմից, ցավոք, արձանագրվել է տղամարդու կենսաբանական մահը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: