ԱՄՆ դեմոկրատները դեմ են նախագահի նոր ընտրություններում Բայդենի թեկնածությանը
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների կեսից ավելին չի սատարի գործող նախագահ Ջո Բայդենի թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններում՝ 2024 թվականին: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ նման արդյունքներ են ստացվել The Washington Post-ի և ABC News-ի համատեղ հարցումների ժամանակ։
Հարցման համաձայն՝ դեմոկրատների և այդ կուսակցության անկախ կողմնակիցների 56%-ը նշել է, որ կցանկանար Բայդենի փոխարեն, որն ընտրությունների ժամանակ կդառնար 82 տարեկան, այլ թեկնածու առաջադրել։ Ընդ որում, այս դիրքորոշումն ավելի տարածված է երիտասարդ դեմոկրատների շրջանում՝ նրանց 75%-ը կնախընտրեր այլ թեկնածուի։ Հարցված դեմոկրատների միայն 35%-ն է պաշտպանել Բայդենի թեկնածությունը։
Ինչպես ցույց է տվել հարցումը՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն ավելի մեծ ժողովրդականություն է վայելել նրա կուսակցության կողմնակիցների շրջանում: հարցված հանրապետականների 47%-ը հայտարարել է, որ կպաշտպանի նրա թեկնածությունը նախագահական ընտրություններում, մինչդեռ 46%-ը դեմ է դրան։
Հարցումն անցկացվել է հեռախոսով սեպտեմբերի 18-ից 21-ը, որին մասնակցել է 1006 մարդ։ Վիճակագրական սխալը մոտավորապես 3,5 տոկոսային կետ է։
Հարակից հրապարակումներ`
- Բայդեն. Մենք կշարունակենք աջակցել հայ ժողովրդի ինքնիշխանությանը և անվտանգությանը
- Բայդենը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի թեկնածությունն առաջադրել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
- Թրամփը Բայդենին խելագար է անվանել
- Բայդենը, Ջոնսոնը, Մակրոնը և Շոլցը քննարկել են Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը
- Բայդենը նոյեմբերին կհայտարարի երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին. Bloomberg
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան