Եթե լինի պատերազմ, ապա միայն մեկ դեպքում կարող է լինել մեր հաղթանակը. Էդգար Ղազարյան
«Հայաստանում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ընտրություններ երբեք չեն եղել և չեն էլ կարող լինել: Միակ բանը, որ այս ընթացքում կարողացել է Փաշինյանն անել՝ ապօրինի իշխանազավթումն է»,-ասուլիսում հայտնեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանի օրոք եղել է երկու արտահերթ համապետական ընտրություն, որոնք կազմակերպել է Տիգրան Մուկուչյանը և այդ ընտրություններում խորհրդարան են անցել նվազագույն թվով քաղաքական ուժեր:
Ըստ Ղազարյանի՝ 2018 թվականի ընտրություններում ԱԺ էին անցել միայն պրոիշխանական ուժերը:
Բանախոսը հիշեց, որ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում ընտրված ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտնվում էին բանտում, քանի որ չէին համագործակցում իշխանությունների հետ և բերեց Վանաձորի քաղաքապետի օրինակը:
«Վերջին ընտրություններում եթե պարտվել է ՔՊ-ն, բայց հաղթել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, ապա դա չի նշանակում որ ՔՊ-ն պարտվել է, այլ՝ «ՔՊ-1»-ի փոխարեն հաղթել է «ՔՊ-2»-ը, կամ «ՔՊ-3»-ը: Բոլոր դեպքերում ընտրություններ չեն ղեել»,-ասաց Ղազարյանը և հիմնավորեց, որ վեջին ընտրություններում քաղաքական ուժերը հնարավորություն չեն ունեցել իրենց քաղաքական ծրագրերով հանդես գալ, ինչը պահանջում է ժողովրդավարական ընտրությունները:
Նրա խոսքով ՔՊ-ի կողմից հաղթած թեկնածուները նախկին հանրապետական գյուղապետերն են կամ, որոնք այն ժամանակ հաղթում էին որպես ՀՀԿ-ի գյուղապետեր, հիմա որպես ՔՊ-ի ներկայացուցիչ գյուղապետեր:
«Ես վստահ եմ, որ երբ այս իշխանությունները վռնդվեն, 5 տարի հետո եթե Հայաստանում ընտրություններ լինեն, ոչ թե Ադրբեջանում, ապա այդ նույն համայնքներում հաղթելու են նույն գործիչներն, բայց այլ կուսակցությունների անվան տակ, որը կլինի երկրի իշխող կուսակցությունը»,-հայտարարեց Էդգար Ղազարյանը և շարունակեց. «5 տարի առաջ եթե համայնքի ղեկավարների գերակշիռ մասը ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի ներկայացուցիչներ էին, ապա վերջին ընտրություններին այդ կուսակցությունների ներկայացուցիչները չեն էլ մասնակցել և հարց է, թե ինչո՞ւ 5 տարի առաջ ամենաազդեցիկ կուսակցության ներկայացուցիչներն ընդհանրապես չեն մասնակցում ընտրություներին»:
Հայտնելով, որ ՏԻՄ ընտրությունները չի կարելի անվանել ընտրություն՝ Ղազարյանը հավելեց. «Մյուս կողմից էլ զավեշտ է՝ երբ հարց է, թե Վայոց Ձորը, Սյունիքը, Տովուշը կմնա՞ն Հայաստան, թե չէ, մարդիկ ոգևորվում կամ հիասթափվում են այդ տարածքներում ՏԻՄ ընտրություններից: Երբ, որ այդ տարածքների հայկական մնալու հարցն այսօր ամբողջ աշխարհն է քննարկում՝ այդ գյուղերում մարդկանց թվում է, թե նրանք համայնքապետ կամ ավագանու անդամ են ընտրում: Սա հասարակության ոչ ադեկվատ վիճակի լավագույն դրսևորումներից է, ինչն այլևոս ոչ թե ցավալի է, այլ ողբերգական»:
Կարող է լինել մեր հաղթանակը միայն այն դեպքում, եթե Հայաստանը Նիկոլ Փաշինյանի փոխարեն ղեկավարի հայրենանվեր, ազգային մտածողությամբ գործիչը
Անցնելով ՀՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Էդգար Ղազարյանն ասաց. «Պաշտոնական հայտարարություններով՝ տարածաշրջանի վիճակի առումով պատերազմի հարցը կարծես թե որոշված է, մնում է որոշակիացնել դրա օրը: Այդ օրվա ընտրությունը հնարավոր է տեղափոխվում է մեզնից անկախ հանգամանքներով: Ասենք՝ պայմանավորված Նենսի Փելոսիի, կամ Ստանիսլավ Զասի տարածաշրջանային այցով, որն ավարտվել է սեպտեմբերի 25-ին, կամ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանով, որը նույնպես ավարտվել է, հիմա էլ խոսակցություն կա, որ ՌԴ Դումայի խոսնակն է այցելելու Ադրբեջան: Միգուցե այս այցն ել 1-2 օրով հետաձգի շիկացման դրսևորումը, բայց ադրբեջանցիները սիրում են ամսաթվերի խորհուրդը պահել, իսկ 2020 թվականի պատերազմը մեկնարկել է սեպտեմբերի 27-ի ժամը 7-ի սահմաններում:
Ես չգիտեմ Ադրբեջանը կպահի այդ խորհուրդը, թե՝ ոչ, բայց փաստերի համադրումը հետևյալն է. պաշտոնական տեղեկություններով Ադրբեջանը հսկայական կուտակումներ ունի և՛ նախիջևանյան հատվածում, և՛ հայ-ադրբեջանական ամբողջ սահմանագոտում, զորքերի կուտակումներ կան Պարսկաստանից դեպի մեր, Նախիջևանի և Ադրբեջանի սահմանները, Թուրքիան է զորքեր կուտակել հայ-թուրքական սահմանին, սեպտեմբերի 22-ին ավարտվել են թուրք ադրբեջանական զորավարժությունները, 2020 թվականից առաջ մեկնարկած այդ երկրների զորավարժությունները չեն ավարտվել, դրանք կոչվում են անժամկետ զորավարժություններ, որի արդյուքնում Ադրբեջանի տարածքում են գտնվում հսկայական սպառազինություն, զինտեխնիկա և զորքեր:Դրան գումարած Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունը, թե նա պատրաստ է ստորագրել ցանկացած փաստաթուղթ, եթե անգամ իրեն դավաճան անվանեն: Դրանցի հետո սեպտեմբերի 21-ին Ալիևի հայտարարությունը Բրեձորից, զինվորական հագուստով և կոնկրետ սպառնալիքներով Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին, ԻԻՀ խորհրդարանի արտահերթ նիստը սեպտեմբերի 21-ին, որը վերաբերում էր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում, որի ժամանակ նա խնդրում էր, որ Ալիևը ներկայացնի Հայաստանի իր հմար նախընտրելի սահմանները, ՀՀ ԱԱԽ նիստը, որտեղ ոչ թե ընդունվում են որոշումներ, այլ՝ հայտարարություններ: Աննախադեպ է, երբ ԱԽ-ն հարցեր քննարկելուց հետո, ոչ թե կայացնի անվտանգային իրավիճակից բխող որշումներ, որոնք համապատասխան մարմինները պետք է կյանքի կոչեն, այլ՝ խղճահարույց հայտարարություններ:
Եղավ Ստանիսլավ Զասի այցը Հայաստան, որին այդպես էլ Նիկոլ Փաշինյանն ընդունելության չարժանացրեց, չնայած նրան, որ դրանից հետո նա մեկնեց Նյու Յորք և հանդիպեսց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին: Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, դրանցի հետո կազմակերպության գլխավոր քարտուղարը ժամանում է Հայաստան և այդ դիմումը ներկայացրած պետությանը ղեկավաը, որը նաև նախագահում է ՀԱՊԿ-ում, չի հանդիպում նրա գլխավոր քարտուղարին, բայց Նյու Յորքում հանդիպում է ՀԱՊԿ-ին հակադիր ռազմաքաղաքական բլոկի գլխավոր քարտուղարին: Այս արկածախնդրությունները չեն կարող չբերել իրենց կործանարար հետևանքներին:
Այս անգամ կա նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանությունների հայտարարությունները՝ ուղղված իրենց քաղաքացիներին, որտեղ ճշգրիտ նշված էին այն աշխարհաքաղաքակա վայրեը, որոնք համարվում են խիստ ռիսկային: Երեկ նաև տեղի է ուենցել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցները, նման հեռախոսազրույց նրանք ունեցել են սեպտեմբերի 13-ին և այսօր ևս Ադրբեջանի պաշտպանության նախարարի նույնաբովանդակ հայտարարությունն է հնչում ուղղված իրենց զինված ուժերին, որ պատրսատ լիոննե համարժեք պատասխան տալու «Հայաստանի ցանկացած արկածախնդրությանը»: Այս ամենի համադրումը վկայում է, որ իրադարձությունների խթացումն շատ մեծ է:
Եթե լինի պատերազմ, ապա կարող է լինել մեր հաղթանակը միայն այն դեպքում, եթե Հայաստանը Նիկոլ Փաշինյանի փոխարեն ղեկավարի հայրենանվեր, ազգային մտածողությամբ գործիչը: Անգամ այս պայմաններում հնարավոր է պատերազմում ունենալ հաղթանակ, ոչ թե պարտություն»:
Հարակից հրապարակումներ`
- Համազգեստ, որն այսօրվանից կրելն այլևս անպատվություն է․ Էդգար Ղազարյան
- Ստորագրված փաստաթուղթն անվստահության գործընթացի հետ բացարձակապես կապ չունի․ Էդգար Ղազարյան