Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 1431 նոր դեպք, մահացել է 4 մարդ
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 19-25-ը, կատարվել է ընդհանուր 5523 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1431 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 2133 հիվանդ:
Առողջապահության նախարարության տվյալներով, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 442 875 դեպք, որոնցից 430 192 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2307 պացիենտ:
Նշենք, որ մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ (ընդհանուր՝ 8653)։
ԱՆ-ից նաև տեղեկացնում են, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստված է 1 024 623 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 մլն. 149 հազար 318 մարդ, իսկ ընդհանուր առմամբ` 2 մլն. 254 914։ Բուստեր դեղաչափը ստացել է 75 597 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան