Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ին Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել
Ադրբեջանի «Հանրային հեռուստատեսություն և ռադիոհեռարձակում»-ը մեկնաբանել է Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022» մրցույթին ադրբեջանական կողմի մասնակցության հարցը:
Ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը չի մասնակցի մրցույթին, որը կայանալու է Երևանում դեկտեմբերի 11-ին:
Հավելենք, որ Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտնում են, որ 16 երկիր կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին։ Այդ երկրներն են․ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա։ Միացյալ Թագավորությունը, որը Ուկրաինայի փոխարեն հյուրընկալելու է «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը, 2005 թվականից ի վեր առաջին անգամ կմասնակցի մրցույթին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան