Ռուսաստանի և Վրաստանի սահմանին ավելի քան 4,8 հազար տարանցիկ ավտոմեքենա է կուտակվել
Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերխնի Լարս անցակետում մոտ 3,5 հազար մարդատար և 1,3 հազար բեռնատար ավտոմեքենա է կուտակվել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Հյուսիսային Օսեթիայի հանրապետության փոխվարչապետ Իրբեկ Տոմաևին։
Նրա խոսքով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում Վրաստանի ուղղությամբ ավտոմեքենաների հոսքը զգալիորեն աճել է։
«Այսօր Վերին Լարսի անցակետում սպասվում է մոտ 3,5 հազար մեքենա: Հանրապետության ճանապարհներին տրանզիտային մեքենաների ընդհանուր թիվը կազմում է 4,8 հազար, այդ թվում՝ 1,3 հազար բեռնատար»,-ասել է Տոմաևը խորհրդակցության ժամանակ։
Ըստ նրա՝ Վլադիկավկազի մերձակայքում կառուցվող ճանապարհի մի հատվածում մեքենաների համար ժամանակավոր կայանատեղի է կազմակերպվել։
Ավելի վաղ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել էր տեղեկությունն այն մասին, որ ռուս զինվորականները առաջացել են Վրաստանի հետ սահմանային կետ՝ սահմանը խախտելու դեպքերը կանխելու համար։ Գերատեսչությունում նշել են, որ ներկա պահին Վերին Լարսի անցակետն աշխատում է բնականոն հունով։