Ֆաշիզմի անկումից հետո առաջին անգամ աջ կենտրոնամետները հաղթում են Իտալիայի ընտրություններում.Եվրախորհրդարանում մտահոգված են
«Իտալիայի եղբայրներ», «Լիգա» և «Ֆորտ Իտալիա» կուսակցությունների աջ կենտրոնամետ կոալիցիան Սենատի (խորհրդարանի վերին պալատի) ընտրություններում հավաքել է 44,53 %՝ քվեաթերթիկների ավելի քան 90 %-ը մշակելուց հետո։ Նման տվյալներ են հրապարակվել երկուշաբթի օրը ընտրական հանձնաժողովի գործառույթներն իրականացնող ներքին գործերի նախարարության կայքում։ Ընտրությունների արդյունքները ներկայացնում է ՏԱՍՍ-ը:
Ինչ վերաբերում է Պատգամավորների պալատի ընտրություններին, ապա աջ կենտրոնամետները հավաքել են 44,34 %։
Հաղթող կոալիցիայում առաջատար ուժը «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունն է (Սենատում՝ 26,39%, Պատգամավորների պալատում՝ 26,44%)։ Նրա առաջնորդ Ջորջ Մելոնին, ամենայն հավանականությամբ, կառաջարկվի որպես կառավարության ղեկավարի թեկնածու: Դրա կազմավորմանը կմասնակցեն դաշնակից «Լիգա» և «Առաջ, Իտալիա» կուսակցությունները՝ Սենատի և մոտավորապես նույնքան՝ Պատգամավորների պալատի ընտրություններում հավաքելով ձայների համապատասխանաբար 9 և 8,23 %-ը։
Ինչպես նշվեց, Իտալիայում ֆաշիզմի իշխանության ավարտից հետո առաջին անգամ իշխանության է գալիս ընդգծված աջ թևի կուսակցություն։
Եվրախորհրդարանը մտահոգված է Իտալիայի նոր վարչապետի հնարավոր պահվածքից: Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Եվրախորհրդարանի փոխնախագահ Կատարինա Բարլին անհանգստացած է Իտալիայի ընտրություններում աջ կենտրոնամետ կոալիցիայի մեծամասնության հարցով և կարծում է, որ Ջորջ Մելոնին («Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ), որը ենթադրվում է, որ Իտալիայի վարչապետը կլինի, կհետևի այնպիսի քաղաքական գործիչների օրինակին, ինչպիսիք են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Հունգարիայի ներկայիս վարչապետ Վիկտոր Օրբանը
Հարակից հրապարակումներ`
- Իտալիան գազի պահանջարկի ավելի քան 13 %-ը կփակի Ադրբեջանից մատակարարումների միջոցով
- Իտալիայի վարչապետը Սենատին խնդրել է քվեարկել իրեն վստահության հայտնելու բանաձևը
- Իտալիայի նախագահը հրաժարվում է ընդունել վարչապետի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա