Ալեքսանդր Ազարյանը Դատավորների միության նախագահն է. նա կշարունակի պաշտոնավարել
Վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր Ալեքսանդր Ազարյանը կշարունակի կատարել Դատավորների միության նախագահի պարտականությունները։
Հիշեցնենք, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչի հիման վրա ԲԴԽ-ն որոշել է դադարեցնել դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները։
«Փաստինֆո»-ն կապ է հաստատել Դատավորների միության մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք Ազարյանը կշարունակի կատարել միության նախագահի պարտականությունները, ինչին ի պատասխան մեր զրուցակիցը հայտնեց, որ Ալեքսանդր Ազարյանը շարունկում է մնալ Դատավորների միության նախագահ։
«Դատավորների միության կանոնադրությամբ՝ դատավորի լիազորությունների դադարեցումը չի նշանակում Միության անդամակցության դադարեցում: Միության կանոնադրության համաձայն՝ Ալեքսանդր Ազարյանի հետագա պաշտոնավարման հարցում որևէ արգելող հանգամանք առկա չէ», - նշել է Առաքելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանդր Ազարյանն ուներ որոշակի առողջական խնդիրներ. դատավոր Արման Հովհաննիսյան
- Դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները դադարեցվել են