Հասարակություն 17:49 27/09/2022

Erablur.am. «Եռաբլուր» հերոսապատումի վիրտուալ թանգարանը

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած պատերազմից երկու տարի անց Հայաստանում չկա պաշտոնական հստակ տեղեկատվություն պատերազմում զոհվածների, վիրավորների, անհետ կորածների մասին։ Մինչ օրս պաշտպանության նախարարությունը չի հրապարակել պատերազմում անմահացածների անունները՝ չնայած հանրային պահանջին։

Օրեր առաջ քաղաքագետ Արմեն Մինասյանը տեղեկացրեց՝ անցած 1.5 տարվա ընթացքում ընկերների հետ հսկայական աշխատանք է կատարել անցած 34 տարիներին հայրենիքի համար կյանքը տված մեր հերոսների ամբողջական ցանկ պատրաստելու, համակարգված ձևով ու հարմարավետ գործիքներով հանրությանը ներկայացնելու համար: Տվյալները ներկայացված են Erablur.am կայքում, որը  դեռ պատրաստման փուլում է։



Կատարված աշխատանքի ընթացքի,  դժվարությունների, աշխատանքների ավարտի ժամկետների մասին Panorama.am-ը զրուցել է Արմեն Մինասյանի հետ։

Panorama.am -Պարոն Մինասյան, նոր նախաձեռնությամբ եք հանդես եկել՝ ստեղծելով «Եռաբլուր» հերոսապատումի թանգարան։ Անվանումն արդեն իսկ ավելի քան խորհրդանշական է՝ հաշվի առնելով, թե ինչ դժվարին ժամանակներում ենք ապրում։ Կպատմե՞ք նախաձեռնության մասին։

Արմեն Մինասյան-Ճիշտ եք նկատում, որ նախաձեռնությունն ինչ-որ առումով նաև պայմանավորված է այն իրականությամբ, որում մենք հայտնվել ենք այսօր։ Եթե պաշտոնական լեզվով ասեմ, Erablur.am կայքը կամ «Եռաբլուր» հերոսապատումի վիրտուալ թանգարանը «Հայկական պատմա-աշխարհագրական միություն» տեղեկատվական, վերլուծական հասրակական կազմակերպության նախաձեռնությունն է։ Այն մեր հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած հայորդիներին նվիրված յուրօրինակ գնահատանք և խոնարհում է։
Իսկ եթե խոսեմ ավելի պարզ, մարդկային լեզվով, սա մի նախաձեռնություն է, որի շրջանակներում ես և իմ գործընկերները պատրաստվում ենք սպառիչ տեղեկություններ հավաքել, մշակել և հանրությանը մատուցել բոլոր այն անձանց մասին, ովքեր իրենց ամենաթանկը՝ կյանքն են նվիրաբերել հայրենիքի պաշտպանության գործին։

Ես, իհարկե, տեղյակ եմ, որ այսօր առցանց տարբերակով, սոցիալական տարբեր հարթակներում մեր հերոսների մասին տարբեր տեղեկություններ են տարածվում և դրանց զգալի մասը հասանելի է։ Բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախ այդ տեղեկությունները շատ հատվածական են, հիմնականում վերաբերում են 2016 թվականին հաջորդած շրջանին, և բացի այդ՝ դրանց զգալի մասը ճշգրտումների, ստուգման անհրաժեշտություն ունի։ Եվ ամենակարևորը, եթե անգամ դաշտում առկա են որոշակի հարթակներ, ապա դրանք կամ աբողջական չեն կամ որոշակի ժամանակամիջոցում գործել են և այլևս դադարել են թարմացվել։
Հաշվի առնելով այս բոլոր գործոնները՝ մենք փորձում ենք մեկ հարթակ-ամբողջական տեղեկատվություն սկզբունքով առաջ շարժվել, իսկ դա նշանակում է, որ «Եռաբլուր» հերոսապատումի վիրտուալ թանգարանում տեղ են գտնելու Արցախյան 1-ին ազատամարտում, 1994 թ. զինադադարից հետո ընկած ամբողջ ժամանակահատվածում, 2016 թ. ապրիլյան քառօրյայի, 2020 թ. 44-օրյա և վերջին պատերազմական գործողություններում նահատակված մեր բոլոր հերոսների մասին ամբողջական տեղեկություններ։

Ավելի պարզ՝ հարթակում Դուք կարող եք անուն ազգանունով, ինչպես նաև նույնականացման այլ գործիքներով փնտրել Ձեզ հետաքրքրող մարդուն և մուտքագրված տվյալների հիման վրա հարթակը Ձեզ արդեն ցույց կտա որոնվող հերոսի անհատական էջը՝ պրոֆիլը, որտեղ էլ կգտնեք նրա մասին ամենատարբեր տեղեկություններ՝ թե՛ տեքստային և թե՛ մուլտիմեդիոն։ Հետևաբար, ելնելով այս ամենից կարող եմ ասել, որ այս հարթակը թերևս որպես այդպիսին առաջինն է լինելու, և մեծ հույս ունեմ, որ կկարողանանք ավարտին հասցնել գործը։



Panorama.am -Ինչպես հասկանում եմ ահռելի ծավալի տվյալների և տեղեկությունների հետ գործ ունեք, ինչպե՞ս եք տվյալների հավաքագրումը կատարում։

Արմեն Մինասյան -Միանշանակ այդպես է։ Բայց մինչև Ձեր հարցին անդրադառնալը, պետք է հատուկ ընդգծեմ, որ այս տեղեկությունների հավաքումն ու մշակումն անձամբ ես չափազանց  կարևոր եմ համարում նաև մեր ապագայի տեսանկյունից՝ թե մոտ ապագայի, թե անգամ երկարաժամկետ կտրվածքով։
Ինչ վերաբերում է տվյալների հավաքմանը, ապա պետք է նշեմ, որ այստեղ չափազանց լուրջ բարդությունների ենք բախվում։ Տվյալների հավաքագրումն իրականացնում ենք տարբեր աղբյուրներից, այդ թվում պաշտոնական աղբյուրներն ու անցած երեք տասնամյակների ընթացքում հրատարակված բազմաթիվ գրքերն ու արխիվային նյութերը։ Շատ օգտվում ենք լրատվամիջոցների հրապարակումներից, որոնց զգալի մասը արտացոլում ենք նաև կայքում։
Բայց փորձը ցույց է տալիս, որ սպառիչ տեղեկությունների միակ վստահելի աղբյուրը մեր հերոսների հարազատներն են։ Միայն նրանք կարող են տրամադրել հավատ ընծայող տեղեկություններ անվան-ազգանվան ճիշտ գրելաձևի մասին, ինչպես նաև որակյալ լուսանկարներ և տեսանյութեր։ Եվ ի վերջո, հարազատները բոլորից լավ գիտեն, թե իրենց նահատակված որդու կամ եղբոր մասին ինչ անդրադարձներ են եղել, կամ նա ինչ սխրանքներ է գործել և այլն։ Ավելին՝ մեր զոհված հայրենակիցների ճնշող մեծամասնության մասին Դուք որևէ տեղեկություն չեք գտնի, բացի պետական ատյանների կողմից հրապարակված ցանկերը՝ լինեն դրանք մավան մասին գուժող, թե պարգևատրման։ Իսկ այդ ցանկերում անուն-ազգանունից ու ծննդյան օրվանից բացի՝ այլ տեղեկություն չկա։
Հենց սա է պատճառը, որ մենք գրեթե ավարտին ենք հասցրել այ տեղեկությունների մշակումը, որոնք հնարավոր էր գտնել բաց աղբյուրներում, և այժմ փորձում ենք պակասը լրացնել ընտանիքներին այցելությամբ։ Մենք խնդիր ունենք անձամբ այցելել բոլորին և առաջին ձեռքից հավաքել մեզ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։

Հետևաբար, առիթից օգտվելով՝ որպես մեզ ընթերցողների, դիմում եմ նաև մեր հերոսների ընտանիքների անդամներին, հարազատներին և ընկերներին erablur.am հարթակում փնտրել իրենց հերոսին, անձնական էջում տեսնել առկա տեղեկությունները և, եթե ունեն ցանկություն համալրել այդ տեղեկությունները, ապա կարող են սոցիալական ցանցերի մեր էջերի՝ Facebook, Instagram և Telegram միջոցով կապ հաստատել մեզ հետ և մենք կկազմակերպենք այդ ամբողջ պրոցեսը։



Panorama.am -Իսկ կասե՞ք, այս պահին քանի մարդու մասին եք տեղեկություն հավաքել։

Արմեն Մինասյան-Մեր ձեռքի տակ եղած տեղեկությունները շատ են։ Դրանց մի մասն արդեն իսկ մշակված է և արտացոլված է կայքում, իսկ մի զգալի մասը ներկայումս մշակման փուլում է։ Ես կարող եմ տվյալներ տալ միայն կայքում առկա բովանդակության մասին. ներկայում մենք զետեղել ենք 7000-ից ավելի անուն, որոնցից մոտ 5500-ի մասին արդեն իսկ կան լրացված կենսագրական տվյալներ։ Բացի այդ՝ այս պահին զետեղված են մոտ 1500 տեսանյութեր և 300-ից ավելի հոդվածներ ու հրապարակումներ։



Panorama.am -Փորձում եմ արդեն իսկ պատկերացնել, թե որպես լրագրող մասնագիտական հետաքրքրություններիս շրջանակնում ինչ տեղեկություններ կարող եմ փնտրել և գտնել կայքում։

Արմեն Մինասյան- Իսկապես, այս հարթակի միջոցով մեր հերոսների հիշատակը վառ պահելով հանդերձ, փորձում ենք նրանց սխրագործությունները դարձնել նաև ուսանելի մեր ապագա սերունդների համար։
Կայքի միջոցով դուք կարող եք շատ հեշտությամբ գտնել բոլոր այն հերոսներին, ովքեր այդ օրվա հոբելյարներն են։ Կարող եք Ձեր նախընտրությամբ կազմել ցանկեր՝ ըստ ծննդյան օրվա, տարվա, ըստ ծառայության վայրի ու մասնագիտության, ըստ ծննդավայրի, անգամ կրթօջախի։ Մեր խնդիրն է, ոչ միայն կոնկրետ մարդու մասին ստատիկ տեղեկություններ տալը, այլ այնպիսի գործիքներ, որոնցով հետաքրքված անձինք կարող են հեշտությամբ գտնել իրենց համագյուղացուն կամ համադասարանցուն, իրենց հասակակցին կամ անվանակցին։ Բացի այդ՝ կարող եք տեսնել, թե որտեղ, երբ և ինչ ձևաչափով անդրադարձ կա այդ մարդու մասին։ Իրականում կայքը բավականին բազմազան է, բայց նաև՝ մատչելի օգտագործողի համար։




Panorama.am -Իսկ ե՞րբ եք մտադիր ավարտին հասցնել աշխատանքները։ Այսինքն՝ կայքը ե՞րբ կդառնա ամբողջական։

Արմեն Մինասյան-Այդ հարցի պատասխանը ես չունեմ։ Իրականում աշխատանքը հսկայական ծավալների է հասնում։ Պատկերացրեք, որ մենք սկսել ենք գյուղ առ գյուղ այցելություններ ունենալ Հայաստանի և Արցախի բնակավայրեր և առաջին ձեռքից տեղեկություններ հավաքել։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում և Արցախում 1000-ից ավելի բնակավայր կա, փորձեք ինքներդ հաշվել, թե որքան կարող է տևել։
Անշուշտ, ես և իմ գործընկերները նպատակ ունենք օր առաջ ավարտին հասցնել այս գործը, բայց ցավոք մեր ռեսուրսները խիստ սահմանափակ են։ Զուտ տեխնիկապես հնարավոր է գործը արագացնել, բայց դրա համար անհրաժեշտ կլինի աշխատակիցների ու կամավորների մեծ թիմ ներգրավել։ Առայժմ մենք ստիպված ենք սահմանափակվել մեր մտերիմների, ընկերների ու հետաքրքրված այլ անձանց օժանդակությամբ։ 
Եթե մեզ առաջիկայում հաջողվի նյութական, ֆինանսական ու տեխնիկական աջակցության այլ աղբյուրներ գտնել, հույս ունեմ, որ կկարողանանք գործընթացն արագացնել ու մինչև հաջորդ տարվա հունվարի 28-ը կամ մայիսի 9- ը կայքը բերել ավարտուն տեսքի։

Panorama.am -Մինչ այս պահը որևէ մեկը ֆինանսապես օժանդակե՞լ է, կամ՝ գոնե ակնկալիք ունե՞ք։
Արմեն Մինասյան-Մենք փոքրիկ ֆինանսավորում ստացել ենք «Լույս» հիմանդրամից, ինչի համար անշուշտ երախտապարտ ենք հիմնադրամի ղեկավարությանը։ Այս պահին սա միակն է։ Բայց ես հանդիպումներ եմ ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, «Երկրապահ» կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանի, Արցախյան ազատամարտի վետերանների միության նախագահ Սամվել Կարապետյանի, մի շարք գործարարների ու քաղաքական գործիչների հետ, և պետք է նշեմ, որ բոլորն էլ խոստացել են աջակցել։ Բացի այդ՝ մենք կայքը գործարկել ենք և կայքում զետեղել ենք գործիքներ, որոնց միջոցով մեր հայրենակիցները և ոչ միայն իրենք կարող են փոքրիկ հանգանակություններով օժանդակել գործին։ 




Նախագծին կարող եք աջակցել հետևյալ տարբերակներով՝

«ԱԿԲԱ բանկ» Բանկային հաշվեհամար   22055 3351309000

«ԱրՔա» (ArCa) համակարգ     Visa 4355 0439 2136 5980

«Իդրամ» վճարային համակարգ     468986078:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}