«Հյուսիսային հոսք»-ից գազի արտահոսք է եղել՝ պայթյունների հետևանքով
Երկու հզոր ստորջրյա պայթյուններ են գրանցվել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարերի գազի արտահոսքի տարածքում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Twitter-ում հայտնել է SVT շվեդական հեռուստաալիքի լրագրող Կարլ Ֆրիդ Քլեբերգը՝ վկայակոչելով տեղի սեյսմոլոգներին։
Նա պարզաբանել է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ։
«Կասկած չկա, որ դրանք պայթյուններ են եղել»,- հեռուստաալիքին ասել է Շվեդիայի սեյսմիկ կենտրոնի ներկայացուցիչ Բյորն Լունդը։
Նախօրեին Nord Stream 2 AG-ն հայտարարել էր, որ դանիական ջրերում արտակարգ դեպք է տեղի ունեցել «Հյուսիսային հոսք-2»-ում, որը լցված է տեխնիկական գազով։ Նշվել է, որ Ա գծի վրա ճնշումը կտրուկ նվազել է։ Ավելի ուշ Nord Stream ընկերությունը հայտնել է, որ ճնշման նվազում է գրանցվել նաև «Հյուսիսային հոսք»-ի երկու գծերում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան