Սեպտեմբերի 21-ից Ղազախստան է մուտք գործել մոտ 98 հազար ռուսաստանցի
Սեպտեմբերի 21-ից Ղազախստան է մուտք գործել Ռուսաստանի մոտ 98 հազար քաղաքացի և երկրից դուրս է եկել 64 հազարը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է ՆԳՆ միգրացիոն ծառայության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ասլան Ատալիկովը:
«Մինչ օրս մեր ստացած տեղեկություններով, որը համադրել ենք սահմանային ծառայության տվյալների հետ, սեպտեմբերի 21-ից Ղազախստան է մուտք գործել մոտ 98 հազար ռուս, մեկնել է 64 հազարը»,-երեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է նա։
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թուրքեստանի շրջանում հանրային հանդիպման ժամանակ ասել էր, որ «վերջին օրերին Ռուսաստանից շատ մարդիկ են գալիս իրենց երկիր»։ Նախագահը հավելել է, որ Ղազախստանը բանակցություններ կվարի ռուսական կողմի հետ և կլուծի այդ խնդիրը՝ ելնելով հանրապետության շահերից։
Հարակից հրապարակումներ`
- «Վերին Լարս» անցակետում կտեղակայվի մոբիլիզացիոն կետ. ՌԴ ՆԳՆ
- ՌԴ-ում մոբիլիզացման ենթակա քաղաքացին կրակել է զինկոմիսարիատի ղեկավարի վրա
- ՌԴ-ում մոբիլիզացիայից հետո Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել օրական 1511 ավտոմեքենա
- ՌԴ-ում մոբիլիզացված զինծառայողն նվազագույնը 1 մլն դրամ ավել կվճարվի, քան 44-օրյա պատերազմին մոբիլիզացվածը
- Ռուսաստանում մոբիլիզացիայի դեմ ակցիաների 1300 մարդ է ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա