ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է՝ ժամանակն է ստորագրել ԵՄ-ի հետ նոր հռչակագիր
Եկել է ԵՄ-ՆԱՏՕ նոր հռչակագրի ստորագրման ժամանակը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«ՆԱՏՕ-ԵՄ համագործակցությունը նպաստում է անվտանգությանն ու կայունությանը, ուստի մենք կարծում ենք, որ ժամանակն է համաձայնության գալ նոր համատեղ հռչակագրի շուրջ՝ գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է Ստոլտեբերգը Twitter-ում։
ԵՄ-ՆԱՏՕ համատեղ հռչակագիրը պետք է ստորագրվեր դեռ 2021 թվականին, սակայն դա տեղի չունեցավ անհայտ պատճառներով։
Այս ամառ ԵՄ-ում հայտարարել են, առաջընթաց են ակնկալում Միության և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության նոր համատեղ հռչակագրի շուրջ բանակցություններում՝ «Ռազմավարական կողմնացույց» պաշտպանության ոլորտում եվրոպական ռազմավարության հաստատումից և այս տարվա հունիսին Մադրիդյան գագաթնաժողովում դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգի ընդունումից հետո: