Պետքարտուղարության խոսնակ. Ադրբեջանին կոչ ենք անում վերադարձնել զորքերն իրենց ելման դիրքեր
ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին վերադարձնել զորքերն դրանց ելման դիրքեր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ։
«Վերջին ժամանակներում մեր ուղերձն անփոփոխ է. կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել զորքերն դրանց ելման դիրքեր։ Մենք կոչ ենք անում դուրս բերել ռազմական ուժերը և Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները աշխատել լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։ Ուժի կիրառումն անընդունելի է։ Մենք սրա մասին ասել ենք թե մասնավոր շփումներում, թե հրապարակային կերպով։ Ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը, այդ թվում բարձր մակարդակներում, օգնեց դադարեցնել ռազմական գործողությունները։ Մենք կշարունակենք ներգրավված մնալ և խրախուսել տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ աշխատանքը, որովհետև այս հակամարտության համար չի կարող լինել ռազմական լուծում»,-ասել է պետքարտուղարության խոսնակը։
Լրագրողը հետաքրքրվել է ԱՄՆ-ում Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների ու ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման մասին. «Արդյոք կողմերը շահգրգիռ են խաղաղության հաստատման գործընթացով»։
«Սա առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր, որ երկու արտգործնախարարներն ունեցան բռնությունների վերջին բռնկումից հետո»,-հայտարարել է Նեդ Փրայսը, ավելացնելով, որ կողմերը կխոսեն իրենց դիրքորոշումների մասին։
«Մեզ համար և, մասնավորապես, պետքարտուղարի համար կարևոր էր երկու կողմերին միավորել։ Իհարկե, պետքարտուղարը զրույցներ է ունեցել երկու առաջնորդների հետ։
Պետքարտուղարը երկու առաջնորդների համար նշել է հրադադարի, հանգստության պահպանման կարևորությունը։ Նա ասել է, որ մենք կողմ ենք կայուն հրադադարին և խաղաղ կարգավորմանը։ Մենք երկու արտգործնախարարներին էլ հասկացրեցինք, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել երկկողմ, բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև գործընկերների հետ միասին: Սա ներառում է նաև մեր աջակցությունը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին, որը միավորում են առաջնորդներին»,-նշել է նա։
Պետքարտուղարության խոսնակն ասել է, որ սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման ժամանակ քննարկվել է առաջընթացի հասնելու լավագույն ուղին, քարտուղարն առաջարկել է մտքեր փոխանակել, թե ինչպես առաջ տանել խաղաղ գործընթացը մինչև ամսվա վերջ:
Հաջորդ հանդիպման վերաբերյալ հարցին ի պատասխան Փրայսը նշել է, որ դա կողմերի որոշելու հարցն է, սակայն կարծում է, որ շարունակական ներգրավվածությունը բխումէ ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև տարածաշրջանի շահերից։
«Մենք առաջարկել ենք օգնել երկկողմ, եռակողմ, բազմակողմ ձևաչափերում, և իհարկե, ԵՄ-ն նույնպես կարևոր դեր է խաղում։ Մեր խնդիրն է միավորել կողմերին, դյուրացնել երկխոսությունը, օգնել կողմերին միասին աշխատել տարաձայնությունների շուրջ խաղաղ և դիվանագիտական ճանապարհով»,-ասել է նա՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ն կանոնավոր շփումների մեջ է թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ, և այդ շփումները կշարունակվեն։
Հարակից հրապարակումներ`
- Բլինքենը կարևորել է ԼՂ հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը
- Բլինքեն. Եկել է զորքերը հետ քաշելու ժամանակը
- ԱՄՆ-ը պատրաստ է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները կարգավորելու համար. Բլինքեն
- Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է դուրս բերվի ՀՀ ինքինիշխան տարածքից. Արարատ Միրզոյանը՝ Բլինքենի և Բայրամովի հետ հանդիպմանը
- Այսօր Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում
- Հույս ունեմ, որ կկարողանանք հակամարտությունը վերադարձնել բանակցությունների սեղանին. Բլինքեն