Բերետավորները «Եռաբլուր»-ում մեզ հետ վարվեցին այնպես, ինչպես 1915 թ-ին թուրքերը հայերի հետ. զոհված զինվորի հայրը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները այսօր գիշերն անցկացրել են «Եռալուր» զինվորական պանթեոնում։ Նրանց են միացել բազմաթիվ քաղաքացիներ, որպեսզի պատերազմի 2-րդ տարելիցին ընդառաջ թույլ չտան իշխանության ներկայացուցիչների մուտքը «Եռաբլուր»։
Պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահե Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրենք «Եռաբլուր»-ում են, որ իշխանությունից որևէ մեկը չմտնի այնտեղ։
«Կառավարությունից, ԱԺ-ից, առավել ևս նրանց գլխավորը հանդիսացող Նիկոլ Փաշինյանը մեր աչքին չերևան։ Բոլորը տեղյակ են, թե սեպտեմբերին 21-ին ինչ կատարվեց ծնողների հետ։Շքախմբով՝ սև և կարմիր բերետավորների օգնությամբ բոլորիս մարմնական վնասվածք հասցնելով հեռացրեցին «Եռաբլուր»-ից։ Մեզ հետ վարվեցին այնպես, ինչպես 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի հետ։ Սկզբից ուժ գործադրելով տղամարդկանց մեկուսացրեցին, այնուհետև՝ կանանց։ Անամոթաբար»,- նշեց Վահե Սահակյանը։
Նրա խոսքով՝ ոստիկանների հետ իրենք խնդիր չունեն, հասկանում են, որ իրենց ծառայողական պարտքն են կատարում, սակայն նույնը չի կարող ասել կարմիր և սև բերետավորների մասին։
«Այդ սրիկանները փողի համար պատրաստ են ամեն ինչ անելու։ Նրանք բռնի ուժ գործադրեցին մայրերի նկատմամբ, որոնք այս երկրին տվել են ամենաթանկը։ Հազար ամոթ նրանց»,- ասաց Վահե Սահակյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան