Փաստաբան Գ․Պապոյանի հետ տեղի ունեցած միջադեպը նրա մասնագիտական գործունեության հետ որևէ առնչություն չունի․ Փաստաբանների պալատ
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը գրում է․
«Հարգելի գործընկերներ,
Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ՝ անցագրային կետի և Սայաթ Նովա 27 շենքի բակային հատվածում, փաստաբան Գայանե Պապոյանի հետ տեղի ունեցած միջադեպը նրա մասնագիտական գործունեության հետ որևէ առնչություն չունի:
Մենք անմիջապես զրուցել ենք նրա հետ և տեղեկացել կատարվածի մասին: Բարեբախտաբար մեր գործընկերոջ մոտ ամեն բան կարգին է: Մնացյալ հանգամանքները պարզելու ուղղությամբ իրավապահների կողմից աշխատանքներ են տարվում»: