ANCA. Առաջին անգամ ԱՄՆ-ում դիտարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը
Ամերիկայի Հայ Ազգային (Հայ դատի հանձնախումբը) Կոմիտեն Թվիթերի իր էջում գրում է.
«1991-ին Հայաստանի անկախության հռչակումից վեր առաջին անգամ ԱՄՆ քաղաքական գործիչները երկկուսակցական Կոնգրեսի կայուն ճնշման ներքո, դիտարկում են ԱՄՆ-ի զենքի վաճառքը՝ օգնելու Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի անողոք ագրեսիայի և էթնիկ զտումների դեմ, որին աջակցում է Թուրքիան»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ԱԺ-ում համատեղ ասուլիսի ժամանակ հայաստանցի լրագրողները հարցրեցին՝ ռազմական աջակցություն պատրա՞ստ է տրամադրել ԱՄՆ-ն Հայաստանին։
«Մեր այցը կարևոր նաև այն առումով, որ այստեղ են՝ լսելու, հասկանալու, թե ինչ կարող ենք անել, ի՞նչ կարող է ակնկալվել մեզանից։ Մեր այսօրվա հանդիպման ժամանակ մենք խոսեցինք տնտեսական, անվտագային հարցերի մասին, Հազարմյակի մարտահրավեր ծրագրին Հայաստանի միանալու հարցն առաջ քաշվեց, պաշտպանության հարցերի շուրջ մեր համագործակցությունը։ Մենք այստեղ ենք, որպեսզի լսենք, հասկանանք, թե ինչ ակնկալիքներ ու ցանկություններ կան»,-պատասխանեց Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
For the 1st time since the rebirth of Armenian independence in 1991, US policymakers - under sustained bipartisan Congressional pressure - are considering the sale of US arms to help #Armenia's defense against #Azerbaijan's relentless (Turkey-backed) aggression & ethnic-cleansing
— ANCA (@ANCA_DC) September 26, 2022