Աշոտյան. Վեհափառի հովանու ներքո եռանախագահության հավաքից ձևավորված սպասումները հօդս ցնդեցնելը լինելու է աններելի քայլ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Առաջին ալիքին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է.
«Լևոն Տեր-Պետրոսյանի հարցացրույցի հետքերով՝
. Օգտակար չենք համարում նախագահների հանդիպման ընթացքում եղած ընթացիկ քննարկումների մասնակի հանրայնացումը։
. Երեք նախագահների մոտեցումների և գնահատականների միջև առկա տարբերությունները հայտնի և կանխատեսելի էին նաև մինչև հանդիպում, բայց դա չի խանգարել գործընթացի մեկնարկին։
.Երկրի օրհասական վիճակը թելադրում է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի առավել արդյունավետ կոնսենսուսային տարբերակի որոնում։
. Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ որևէ միասնություն ձևավորվել չի կարող, քանզի ի թիվս այլ հանգամանքների, իր հաղորդած տեղեկության հավաստիությունը կասկածի տակ դրեց անգամ հենց ինքը՝ առաջին նախագահը։
. Հայ ժողովրդի մոտ Վեհափառի հովանու ներքո եռանախագահության հավաքից ձևավորված սպասումներն ու ակնկալիքները որևէ կոշտ անձնական դիրքորոշման կամ անզուսպ ամբիցիայի պատճառով հօդս ցնդեցնելը թե ընթացիկ իրավիճակից ելնելով, թե պատմական տեսանկյունից լինելու է աններելի քայլ։
P.S. Ի դեպ, Ճապոնիայի մասին։ Ճապոնիան 1945 թվականին ստորագրել է կապիտուլյացիոն ակտը, սակայն առ այսօր, 77 տարի անց խաղաղության պայմանագիր Ռուսաստանի հետ չի ստորագրել և չի հրաժարվել Հարավային Կուրիլներից»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Տեր-Պետրոսյան. Ինֆորմացիա չունենք, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում, դա գիտի միայն Նիկոլը
- Մայր Աթոռ. ՀՀ և Արցախի նախկին նախագահները, Գարեգին Երկրորդը քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին