Իժևսկի դպրոցում հրաձգության հետևանքով 17 զոհերից 11-ը երեխա են
Իժևսկի թիվ 88 դպրոցում հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 25-ի։ Այս մասին հայտնել են ՌԴ քննչական կոմիետի մամուլի ծառայությունից, գրում է «Վեստի.ռու»-ն։
Վերջին տվյալներով՝ տուժածների թվում կա 23 երեխա։ Ավելի վաղ հաղորդվել էր 24 վիրավորի մասին։
Նշվում է նաև, որ հրաձգության հետանքով զոհվել է 17 մարդ, որից 11-ը երեխա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ի առավոտյան անհայտ անձը ներխուժել է Իժևսկի թիվ 88 դպրոց, կրակոցներ արձակել անվտանգության աշխատակցի, ապա նաև դպրոցականների ուղղությամբ:
Իրավապահները նշել են, որ հրաձգությունից հետո հանցագործը ինքնասպան է եղել:
ՌԴ կրթության նախարար Սերգեյ Կրավցովը հայտնել է, որ հարձակվողի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա, նա գտնվել է դիսպանսերային հսկողության տակ։ Իժևսկում եռօրյա սուգ է հայտարարվել:
Հարակից հրապարակումներ`
- Իժևսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, որից 7-ն՝ անչափահաս
- Անհայտ անձը կրակ է բացել ՌԴ Իժևսկ քաղաքի դպրոցում, զոհվել է 6, վիրավորվել20 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա