Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Երևանում և Շիրակում
Սեպտեմբերի 27-ին, տեղական ժամանակով ժամը 18:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․93⁰ և արևելյան երկայնության 42․74⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես հաղորդում են ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում՝ 2-3 բալ և Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան