Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնում է Մերսինում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Թուրքիայի Մերսին քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանության շենքի վրա, կա մահացածներ, իշխանությունները կատարվածը որակում են որպես ահաբեկչություն: «ՌԻԱ նովոստի»-ին անդրադարձել է A Haber հեռուստաալիքի տարածած հաղորդագրությանը։
«Մոտավորապես ժամը 23.00-ին Մերսին քաղաքի Մեզիթլի թաղամասում անհայտ անձինք զինված հարձակում են գործել ոստիկանական բաժանմունքի վրա»,-հավելել է հեռուստաալիքը։
Հայտնվում է նաև հեռակառավարվող ռումբի պայթյունի մասին։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է ահաբեկչության հետևանքով մեկ ոստիկանի մահվան մասին, ևս մեկ իրավապահ՝ ծանր վիրավորվել։
«Արդեն հայտնի է, թե որ ահաբեկչական կազմակերպությունն է կանգնած դրա հետևում»,-նախարարի խոսքերն է մեջբերել Anadolu լրատվական գործակալությունը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի հայ-թուրքական գործընթացը
- Թուրքիայում 1.1 մլն մարդ դիմել է գործազրկության նպաստի համար
- Թուրքիայում թալանել են ռուս հայտնի երգչուհի Մաշա Ռասպուտինային
- Թուրքիայում կոչ են արել իշխանությանը քայլեր ձեռնարկել Կարո Փայլանի դեմ մահափորձի ծրագրման գործով
- Թուրքիայում խոշոր վթարի հետևանքով մահացել է16 մարդ, այդ թվում՝ լրագրողներ, բուժաշխատողներ, հրշեջներ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները