Աղտոտվածության և բնակչության աճի պատճառով Նիդեռլանդները կարող է կարող է բախվել ջրի պակասի հետ
Նիդեռլանդներում խմելու ջրի պակաս կարող է առաջանալ առաջիկա մի քանի տարում երաշտի, աղտոտվածության և բնակչության աճի պատճառով։ Այս մասին գրում է «Իզվեստիա.ռու»-ն՝ հղում անելով NRC թերթին։
Աղտոտման հիմնական աղբյուր են արդյունաբերական և գյուղատնտեսական թափոնները, որոնց պատճառով խմելու ջրի աղբյուրների որակը վատանում է։ Ըստ պարբերականի, պահանջարկը նաև կաճի՝ հաշվի առնելով, որ առաջիկա 20 տարիների ընթացքում Նիդեռլանդների բնակչությունը կավելանա մոտ 1,5 միլիոնով։
Հոլանդական 10 ընկերություններ, ընդգծում է NRC-ն, կարող են մինչև 2030 թվականը չկատարել իրենց պարտավորությունները, որոնք վերաբերում են ջրամատակարարմանը, եթե ներկայիս ենթակառուցվածքը չավելացվի: Նրանք նաև մտավախություն ունեն, որ «չեն կարող երաշխավորել խմելու ջրի ժամանակին մատակարարումը բոլոր 900 հազար նոր տների համար, որոնք կառավարությունը ցանկանում է կառուցել մինչև 2030 թվականը»։
Ջրամատակարարմամբ զբաղվող ընկերությունները դժգոհ են ջրի արդյունահանման թույլտվություն ստանալու երկարատև ընթացակարգերից։ Նրանք հանդես են գալիս նոր ջրառի օբյեկտների շահագործման և ծովի ջրից խմելու ջրի արտադրությունն արագացնելու առաջարկով։ Բացի այդ, ըստ հրապարակման, նրանք խորհուրդ են տալիս պարզեցնել կամ նույնիսկ պարտադիր դարձնել տնային տնտեսությունների համար անձրևաջրերի հավաքումը և օգտագործված խմելու ջրի վերամշակումը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա