Բրիտանական բանկերը ֆունտի անկման պատճառով դադարեցնում են հիփոթեքային վարկերի տրամադրումը
Բրիտանական բանկերը դադարեցրել են որոշ տեսակի հիփոթեքային վարկերի տրամադրումը ֆունտի փոխարժեքի անկումից և բազային տոկոսադրույքի բարձրացումից հետո: «Իզվեստիա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է բրիտանական The Daily Telegraph թերթը։
Հրատարակության տվյալներով՝ հիփոթեքային վարկավորման ոլորտում մասնագիտացած բրիտանական խոշորագույն բանկը՝ «Halifax»-ը, հայտարարել է հիփոթեքի վերաբերյալ առաջարկների ժամանակավոր չեղարկման մասին, որոնց գործարքները կնքվում են բրոքերների միջոցով և ունեն ավելի ցածր տոկոսադրույք։
«Halifax»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ որոշումն ընդունվել է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հիփոթեքային շուկայում գնագոյացման զգալի փոփոխությունների ֆոնին։
«Halifax»-ի օրինակին հետևել են Միացյալ Թագավորության մոտ տասը փոքր, բայց դեռևս նշանակալից բանկեր: Օրինակ, «Virgin Money»-ը ժամանակավորապես հանել է բոլոր հիփոթեքային առաջարկները նոր հաճախորդների համար, իսկ «Nottingham for Intermediaries»-ը հետ է կանչել 14 հիփոթեքային առաջարկ և սկսել է վերանայել մի շարք հիփոթեքային գործարքների տոկոսադրույքները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա