Փաստաբանները բացատրել են, թե ինչ պատիժ է սպառնում մոբիլիզացիայից արտերկիր փախչող ռուսներին
Զինվորական ծառայության ենթակա ռուսները, որոնք փորձում են անօրինական կերպով փախչել արտերկիր, կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 322 («Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի ապօրինի հատում») հոդվածով: Այս մասին, գրում է «Իզվեստիան» հղում անելով Ռուսաստանի փաստաբանների միության անդամ Դմիտրի Ուվարովին:
«Առանց Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կամ Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու իրավունքի վավեր փաստաթղթերի կամ առանց Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված համապատասխան թույլտվության ՌԴ պետական սահմանը հատելն, հանցագործության նշանների բացակայության դեպքում, ըստ օրենսգրքի 283.2-րդ հոդվածի, պատժվում է մինչև 200 հազար ռուբլի տուգանքով կամ առավելագույնը վերջին 18 ամսում դատապարտվածի աշխատավարձի կամ այլ եկամուտների չափով, կամ երկու տարվա հարկադիր աշխատանքով, կամ նույն ժամկետով ազատազրկմամբ»,- ասել է Ուվարովը։
Եթե սահմանը հատած անձինք պետական գաղտնիքներին հասանելիության թույլտվություն են ունեցել, ապա նրանք կարող են պատասխանատվության ենթարկվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 283.2 («Պետական գաղտնիքին հասանելիության թույլտվություն ունեցող կամ նախկինում ունեցեծ քաղաքացու հեռանալը Ռուսաստանի Դաշնությունից, որի իրավունքը Ռուսաստանի Դաշնության պետական գաղտնիքի մասին օրենքով արգելված է»): Նման խախտում կատարողը պատժվում է 200-500 հազար ռուբլի տուգանքով կամ մինչև երեք տարի ազատազրկմամբ։
«Վերոնշյալը չի բացառում պատասխանատվության ենթարկելու հնարավորությունն արդեն ուղղակիորեն այն բանի համար, որ սահմանը հատած անձը մասնակի զորահավաքի ընթացքում իրականում փորձել է խուսափել հնարավոր մոբիլիզացիայից։ Ավելի մեծ պատասխանատվություն է հնարավոր, եթե մոբիլիզացիայի ծանուցումն արդեն ուղարկվել է, և քաղաքացին այն ստանալուց հետո կատարել է Ռուսաստանի Դաշնության սահմանն ապօրինի հատելու գործողություններ»,-հավելել է փաստաբանը։
Նրա խոսքով, եթե ռուսը փորձի փախչել, օրինակ, Ղազախստան, նույնպես կարող է պատասխանատվության ենթարկվել այդ երկրի օրենքներով։
Հարակից հրապարակումներ`
- «Վերին Լարս» անցակետում կտեղակայվի մոբիլիզացիոն կետ. ՌԴ ՆԳՆ
- ՌԴ-ում մոբիլիզացման ենթակա քաղաքացին կրակել է զինկոմիսարիատի ղեկավարի վրա
- ՌԴ-ում մոբիլիզացիայից հետո Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել օրական 1511 ավտոմեքենա
- Մոբիլիզացիա Ռուսաստանում. Վերին Լարսում խցանումներ են գոյացել
- ՌԴ-ում մոբիլիզացված զինծառայողն նվազագույնը 1 մլն դրամ ավել կվճարվի, քան 44-օրյա պատերազմին մոբիլիզացվածը
- Ռուսաստանում մոբիլիզացիայի դեմ ակցիաների 1300 մարդ է ձերբակալվել
- ՌԴ-ում մոբիլիզացիա հայտարարելու հետո Մոսկվայից Երևան, Ստամբուլ և Բաքու մոտակա չվերթների բոլոր տոմսերը սպառվել են
- Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի կոչից հետո Չինաստանը բանակցությունների կոչ է անում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին