Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը
Մոսկվայում ամերիկյան դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը, «քանի դեռ կան դրա հնարավորությունները»։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին չորեքշաբթի հաղորդվում է դիվանագիտական ներկայացուցչության կայքում։
«ԱՄՆ քաղաքացիները չպետք է այցելեն Ռուսաստան, և նրանք, ովքեր բնակվում կամ ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք է անհապաղ լքեն երկիրը, քանի դեռ կան սահմանափակ հնարավորություններ առևտրային ճանփորդության համար»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:
Դիվանագիտական առաքելությունը մտահոգություն է հայտնել, որ ռուսական կողմը, իբր, կարող է «հրաժարվել ԱՄՆ քաղաքացիների երկքաղաքացիությունը ճանաչելուց, արգելել նման անձանց մուտք գործել ամերիկյան հյուպատոսություն, արգելել նրանց լքել Ռուսաստանը և կանչել զինվորական ծառայության»։
Հաղորդագրությունում նշվում է, որ կոմերցիոն թռիչքների թիվը ներկայումս չափազանց սահմանափակ է, և հաճախ հնարավոր չէ տոմս գնել ուղևորությունից առաջ։
«Մեքենայով կամ ավտոբուսով ցամաքային երթուղիները դեռ բաց են, եթե ցանկանում եք հեռանալ Ռուսաստանից, ապա պետք է ինքներդ հնարավորինս շուտ հոգ տանեք դրա մասին»,-հայտնել են դեսպանատնից։
Երեքշաբթի օրը Բուլղարիան և Լեհաստանը իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել մտածել Ռուսաստանի Դաշնության տարածքը շտապ լքելու և այնտեղ մեկնելուց զերծ մնալու հնարավորության մասին։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպան պատրաստվում է մեղմացնել Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ
- Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է կանխել երեք երկիր
- ՌԴ-ում մոբիլիզացման ենթակա քաղաքացին կրակել է զինկոմիսարիատի ղեկավարի վրա
- ՌԴ-ում մոբիլիզացիայից հետո Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել օրական 1511 ավտոմեքենա
- ՌԴ-ում մոբիլիզացված զինծառայողն նվազագույնը 1 մլն դրամ ավել կվճարվի, քան 44-օրյա պատերազմին մոբիլիզացվածը
- ՌԴ-ում մոբիլիզացիա հայտարարելու հետո Մոսկվայից Երևան, Ստամբուլ և Բաքու մոտակա չվերթների բոլոր տոմսերը սպառվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան