Գերմանիայի Կանաչների առաջնորդը ԵՄ-ին կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ
Գերմանիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Միություն-90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Օմիդ Նուրիպուրը Եվրամիությանը (ԵՄ) կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ այնտեղ տիրող անկարգությունների ֆոնին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը Der Spiegel-ին հրապարակված հարցազրույցում։
«ԵՄ-ն պետք է ընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները: Օրինակ, բողոքի ցույցերը ճնշելու համար մեղավորները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել՝ անկախ նրանց կոչումից»,-ասել է Նուրիփուրը: Միաժամանակ, նրա խոսքով, անընդունելի է իրանական վերնախավի երեխաներին եվրոպական հեղինակավոր բուհեր սովորելու ուղարկելը։ «Սա պետք է դադարեցվի»,-ասել է Կանաչների կուսակցության համանախագահը։
«Ազգային մակարդակով մենք պետք է վերջապես վերջ դնենք Համբուրգի իսլամական կենտրոնին (Գերմանիայում և Եվրոպայում իրանական շիաների հնագույն մզկիթներից մեկը). այն ռեժիմի ամենակարևոր լրտեսական բույնն է Գերմանիայում և նաև մեր երկրում հետապնդում է բազմաթիվ իրանցիների»,- պնդում է Նուրիպուրը՝ հավանական համարելով, որ կենտրոնը պատասխանատու է նաև վտարանդի իրանական ընդդիմությանը լրտեսելու համար։
«Կենտրոնը նույնիսկ կազմակերպում է իսլամիստ ռազմական հանցագործների հուղարկավորությունը Գերմանիայի կենտրոնում, ժամանակն է վերջ դնել Համբուրգի իսլամական կենտրոնին»,-եզրափակեց նա։
Միաժամանակ Նուրիպուրն ընդգծել է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը շատ է աշխատում, որպեսզի ԵՄ երկրները նոր պատժամիջոցներ սահմանենԻրանի դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում սկսվել են հրահրված անկարգությունների դեմ բողոքի բազմամիլիոնանոց երթերը
- Իրանում գրանցված 7 բալանոց երկրաշարժը զգացվել է Սյունիքում, Երևանում, Արցախում
- Իրանում անկարգություններ հրահրում են ահաբեկչական խմբավորումների գործակալները. Իրանական ԶԼՄ-ներ
- Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները
- Իրանում մեկ օրում կորոնավիրուսից 15 մարդ է մահացել
- Գերմանիան օգոստոսի 1-ից կհրաժարվի ռուսական ածխից, դեկտեմբերի 31-ից՝ նավթից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները