Թուրքիայում «Միր» համակարգից օգտվող բանկեր չեն մնացել. ԶԼՄ-ներ
Թուրքիայում ռուսական «Միր» վճարային համակարգից օգտվող բանկեր չկան: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի առավոտյան հաղորդել է տեղական NTV հեռուստաալիքը։
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով թուրք բարձրաստիճան մի պաշտոնյայի, հայտնել էր, որ թուրքական պետական Halkbank, Ziraat Bank և VakıfBank բանկերը որոշել են դադարեցնել ռուսական «Միր» վճարային համակարգի օգտագործումը։ Գործակալության տվյալներով՝ թուրքական բանկերի նման ծրագրերը օրինակ են այն բանի, թե ինչպես են «ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցները ստիպում երկրներին հեռանալ Մոսկվայից»։ Ենթադրվում է, որ բանկերի այս որոշումը նաև շրջադարձ է նշում Թուրքիայի դիրքորոշման մեջ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հարցում։
«Մասնավոր բանկերից հետո պետական բանկերը նույնպես որոշել են դադարեցնել «Միր» համակարգից Թուրքիայում: Այս պահին Թուրքիայում «Միր» համակարգից օգտվող բանկեր չկան»,-հաղորդում է հեռուստաալիքը:
Թուրքական խոշորագույն բանկի՝ Ziraat բանկի ներկայացուցիչը չորեքշաբթի առավոտյան «ՌԻԱ նովոստի»-ի թղթակցին հայտնել է, որ կազմակերպությունը ծանուցումներ չի ստացել ռուսական Mir վճարային համակարգի օգտագործման դադարեցման մասին։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպան պատրաստվում է մեղմացնել Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ
- Գերմանիայի Կանաչների առաջնորդը ԵՄ-ին կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ
- ԱՄՆ-ը թուրքական բանկերին սպառնում է պատժամիջոցներով Mir քարտեր ընդունելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա