
Կիևը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին կոչ է արել մեծացնել օգնությունը ուկրաինական բանակին հեռահար հրետանու միջոցով
Ուկրաինայի ԱԳՆ-ն ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին և G7 երկրներին կոչ է արել ուժեղացնել աջակցությունն ուկրաինական բանակին՝ հեռահար հրետանու, տանկերի, հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության մատակարարմամբ։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ ամապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԱԳ նախարարության կայքում։
«Ուկրաինան կոչ է անում ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին և Յոթնյակի խմբին անհապաղ էապես մեծացնել ճնշումը ագրեսոր պետության վրա, ներառյալ Ռուսաստանի դեմ նոր կոշտ պատժամիջոցները և զգալիորեն մեծացնել ռազմական աջակցությունն Ուկրաինային»,-ասվում է հայտարարության մեջ։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Ռուսաստանի «շանտաժի և վերջնագրերի» միակ պատասխանը պետք է լինի Ուկրաինային ուկրաինացի գործընկերների աջակցության ավելացումը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն Ուկրաինային 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է նախապատրաստում
- Իրանը դեմ է Ուկրաինայում հակամարտող կողմերին զենք մատակարարելուն
- ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով. Ռումինիայի նախագահ