Քաղաքական 17:15 28/09/2022 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. ՀԱՊԿ-ից դուրս գալը ևս մեկ հիմարություն կլինի

«Պետք է վերագնահատենք մեր անվտանգային ճարտարապետությունը, պետք է շատ սթափ գնահատենք՝ որ պետությունները կարող են ազդել Ադրբեջանի և Թուրքիայի վրա։ Պետք է գնահատենք, որ այդ ազդեցության լծակները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կողմից շեշտակի նվազել են»,- ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ի բոլոր երկրներն Ադրբեջանի հետ շատ ավելի լավ հարաբերություններ ունեն՝ միջպետական, անհատական մակարդակի վրա, քան Հայաստանը, և մտածել, որ ՀԱՊԿ-ը կարող է քայլեր ձեռնարկել, աշխարհաքաղաքական անմեղսունակություն է։ 

Ըստ Ռ.Քոչարյանի, ակնհայտ է, որ ՌԴ-ն անում է, անելու է ամեն հնարավորը, որ բախում չլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց դրանք լինելու են քաղաքական, դիվանագիտական քայլեր։

«Այսօր ՌԴ-ն ունի դաշնակցային հարաբերություններ Ադրբեջանի հետ, մտածել, որ այս վիճակում ՌԴ-ն կարող է ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի հետ, անհեթեթություն է, չի լինելու»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

Այդ տեսանկյունից, ըստ նրա, բավական լավ  վիճակ է ստեղծվել Հայաստանում հակառուսական տրամադրությունները զարգացնելու համար. «Հակառուսական տրամադրությունների պուլտն այսօր Ալիևի ձեռքին է, երբ ուզի միացնի, մի ալիք ևս գնալու է. մի քանի  պոստ, երկու տասնյակ զոհ, խնդրեմ՝ հակառուսական տրամադրությունների ևս մեկ ամսվա ալիք»։

Ռ.Քոչարյանը նշեց, որ Հայաստանի  ամենից թույլ տեղը Սյունիքն է, նաև սա այն տարածքն է, որի նկատմամբ ամենից մեծ ցանկություններն են արտահայտվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և դա արվում է բացահայտ։

«Կոնկրետ հարց՝ բացի Հայաստանից ո՞ր երկրի համար է Սյունիքը կարևոր։ Իրան։ Սա դժվա՞ր էր կռահել։ Եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, որը բացի հայտարարություններից և հորդորներից կարող է գործնական քայլերի դիմել՝ զուտ շահերի համադրությամբ, Իրանն է։

Այս երկու տարվա ընթացքում գրեթե ոչինչ չարվեց այդ ուղղությամբ, առնվազն մի երկու զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ Սյունիքում, որոշ իրավապայմանագրային բազա պետք է լիներ, և դա ամենից մեծ զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար, որովհետև Իրանն այն պետությունը չէ, որի վրա մատ թափ տալով կարելի է կանգնեցնել, եթե ինքը հետապնդում է իր ազգային շահը։

Ես գիտեմ, որ նման խոսակցություն իրանական կողմի հետ եղել է 2021թ․ մայիսին, բայց հետո հայկական կողմն այդ թեման ուղղակի սառեցրեց, և շարունակելու համար որևէ քայլ չարեց։ Առաջարկն էլ, ի դեպ, մերը չի եղել։ Հիմա էլ ուշ չի։ Այստեղ մենք պետք է որոշ վճռական քայլերի գնանք»,- ասաց Ռ.Քոչարյանը։ 

Երկրորդ նախագահի համոզմամբ, ՀԱՊԿ-ից դուրս գալը ևս մեկ հիմարություն կլինի։

«ՀԱՊԿ-ի շրջանակում կան պայմանագրեր, որոնք շատ կարևոր են զենք-զինամթերք գնելու համար։ Պետք է որոշ վճռական քայլերի գնանք՝ գիտակցելով, որ, այո, պետք է համոզել Ռուսաստանին մեր անվտանգության համակարգը համալրել նոր կոմպոնենտներով։ Ես համոզված եմ, որ հնարավոր է դա բացատրել ռուսական կողմին, միգուցե, եռակողմ մի նոր ֆորմատ ձևավորել, քանի որ շահերը համընկնում են, և այսօր Ռուսաստանն Իրանի հետ բավականաչափ ջերմացնում է հարաբերությունները։ Համոզված եմ նաև, որ սա հնարավոր է բացատրել նաև Միացյալ Նահանգներին։ Դո՞ւր կգա իրենց՝ ո՛չ։ Առաջարկու՞մ են այլընտրանք։ Չեն առաջարկում։ Իմ կարծիքով, սա այն վիճակն է, երբ պետք է ավելի համարձակ լինել ոչ միայն ներսում, այլ նաև դրսի հետ հարաբերություններում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Հարցին՝  արդյո՞ք պետք է կոնկրետ ընտրություն կատարել Ռուսաստանի և հավաքական արևմուտքի միջև, թե՞ պետք է տարբեր ուղղություններով աշխատել, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.

«Ակնհայտ է, որ կոմպլեմենտարության կորիդորը շեշտակի նեղացել է, բայց դա չի նշանակում, որ չպետք է շփվել Արևմուտքի հետ։ Այո, պետք է շփումները շարունակել։

Սցենարներ. եթե Ռուսաստանը թուլացած դուրս գա այս պատերազմից, ակնհայտ է, որ իր ազդեցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի վրա շեշտակի նվազելու է և այդ երկու երկրների ազդեցությունը տարածաշրջանում մեծանալու է։ Դա մեր շահերից չի բխում։ Եթե ուժեղացած դուրս գա, ուրեմն Ալիևը չի համարձակվելու ասի՝ ով ուզում է ինձ զանգի, ինչը հիմա ասում է, ասում է նաև այս իրավիճակից ելնելով»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}