Հայաստանում կանխատեսվող 8 % տնտեսական աճը պայմանավորված է ժամանակավոր գործոններով. ՎԶԵԲ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարները» զեկույցում 2022 թ.-ին Հայաստանում կանխատեսում է տնտեսության 8 % աճ:
ՎԶԵԲ-ի կայքէջում հրապարակված «Տնտեսական ուժեղ ցուցանիշներ՝ Կովկասում աշխարհաքաղաքական ցնցումների պայմաններում» զեկույցում ասվում է, որ 2021թ.-ին Հայաստանում արձանագրված կայուն վերականգնման միտումը 2022թ.-ին բարձր աճի է բերել և հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը հասել է 13,1 %ի։
Ըստ զեկույցի՝ Ռուսաստանից ֆիզիկական անձանց և ընկերությունների մեծ թվով ներհոսքը հանգեցրել է արտասահմանյան ներհոսքի 113 % աճի և ծառայությունների պահանջարկի ավելացմանը:
«Սա օգնել է Հայաստանին ֆինանսավորել իր աճող առևտրային դեֆիցիտը։ Արտաքին պահուստներն աճել են 20 %-ով, իսկ փոխարժեքը՝ 18 %-ով»,-հայտնել է ՎԶԵԲ-ն։
Հիշեցնելով, որ «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարները» զեկույցում 2022թ.-ին Հայաստանի համար կանխատեսվում է 8 % աճ՝ նախորդ կանխատեսված 4. 5 % -ի դիմաց՝ հրապարակման մեջ ասվում է, որ 2023-ին կդիտվի մինչև 4 %-ի նվազում, բայց նակինում կանխատեսած 2.5 %-ի փոխարեն ներկայում 4 % աճ է դիտարկվում:
ՎԶԵԲ-ն նաև հայտնել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ դիտարկվող տարածաշրջանի մյուս երկրներում նման աճը պայմանավորված են ժամանակավոր գործոններով, որոնք կարող են հեշտությամբ փոխվել:
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսական աճի կանխատեսումը նախկին 4.9%-ի փոխարեն այսօր 12,9% է.Մարտին Գալստյան
- Սպասվում է պետական պարտք-ՀՆԱ 50-60% հարաբերակցություն. Ատոմ Ջանջուղազյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին