«Հրապարակ». Զոհրաբ Մնացականյանն աշխատանքի է անցել մասնավոր ոլորտում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն անցել է մասնավոր ոլորտում աշխատանքի։
Հիշեցնենք․ նա ԱԳ նախարարի պաշտոնից ազատվեց պատերազմից հետո՝ նոյեմբերի 20-ին, բայց մինչ օրս պահպանում է կապերն իշխանությունների հետ ու չի քննադատում նրանց, երբեմն էլ նրանց օգտին թվիթներ է անում։
Մեզ ասացին, որ Մնացականյանը աշխատանքի է անցել Նիկոլ Փաշինյանի հարազատ Ենոքավանում գործող «Ապագա ռեզորթ» հանգստյան համալիրում՝ որպես զարգացման գծով տնօրեն կամ մենեջեր։ Մենք փորձեցինք կապ հաստատել նախկին նախարարի հետ, սակայն նա չպատասխանեց զանգերին։ Նրա շրջապատից հաստատեցին այս տեղեկությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան