Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության
«Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր։ Իրականում դա նշանակում էր, որ նման սպասելիքներ չկան։ Պանիխիդայի ժամանակ հանգուցյալին ոչ ոք առողջություն չի ցանկանում, ուղղակի պետք է այդ էջը փակել ու բացել նոր էջ, դրված այլ հիմքերի վրա»,- լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ տարածաշրջանում Հայաստանի ազդեցությունը, նշանակությունը նվազել է, իջեցվել «պլինտուսի» մակարդակի, Հայաստանը ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ է, այլ սեղանի վրա։
«Մուրացկաններին ինչ-որ բան տալիս են՝ դրդված խղճահարությունից, ոչ թե հարգանքից։ Չի կարելի պետությունը հասցնել մուրացկանության մակարդակի»,-ասաց Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, իշխանությունը տարվել է ուտոպիստական խաղաղության դարաշրջան բացելու թեզով, դրա ներքո անտեսել է անվտանգության բազմաթիվ հարցեր։
«Բաքվի ու Անկարայի դերը այս վերջին իրադարձությունների ներքո շեշտակի աճել է, լծակները՝ ազդելու Բաքվի ու Անկարայի վրա, նվազել են, չափազանց փոքր են Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի կողմից»,-ասաց նա։
Իրավիճակից դուրս գալու համար, ըստ Քոչարյանի, նախ և առաջ պետք է հանրային լայն կոնսոլիդացիա, որը հեշտ չէ։
«Հիմա ինչ են ասում, միավորվենք, որ կապիտուլյացիա ստորագրենք։ Գիտե՞ք, կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության։ Կապիտուլյացիան առաջացնում է անզորության զգացում, դեգրադիացիա, սա է գուցե այն մարդկանց նպատակը, որ կոչ են անում կոնսոլիդացվել ու կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրել»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան