Ռոբերտ Քոչարյան. Արցախի ապագայի բանալին Արցախի ու Հայաստանի ժողովրդի ձեռքում է
«Արցախի ապագայի բանալին, իմ խորին համոզմամբ Արցախի ժողովրդի ձեռքին է, այդպես է հիմա, այդպես է եղել 1992-ին, երբ մեր վիճակն ավելի լավ չէր»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ ընթցող հանդիպմանը։
Նա նկատեց՝ Արցախի էլիտան գնալո՞ւ է համագործակցության, քայլ առ քայլ ինտեգրվելու Ադրբեջանի հետ, թե՞ պատրաստ են պայքարել, բանալին նաև Հայաստանի ժողովրդի ձեռքին է, կպարտադրի իշխանություններին հստակեցումներ մտցնել այդ հարցում, թե՞ ոչ։
«Բանալին ժողովրդի ձեռքում է, եթե ժողովուրդը պատրաստ է պայքարել ուրեմն կա հնարավորություն։ Նույն խոսակցությունները եղել են նաև 1992 թվականին»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա ընդգծեց՝ երբեք չի համարել, որ լինում են անհույս վիճակներ, միայն պայքարողի համար է դուռ բացվում։
«Այո , վիճակը ծանր է, կան բազմաթիվ պրոբլեմներ, բայց դա չի նշանակում, որ պետք է հանձնվենք ու ընդունենք այն պարտադրանքներ, որ դրվում են Հայաստանի առաջ։ Դա տեսակի խնդիր է, ես այդ տեսակը չեմ։ Ոչ թե տեսակը, այլ նման գնահատական չեմ կիսում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան