Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի շուրջ համաձայնագրի կատարման հարցը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Արցախի շուրջ եռակողմ համաձայնագրի կատարմանն առնչվող հարցեր: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում տարածված հաղորդագրության մեջ։
«Սեպտեմբերի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս.Վ.Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դ.Ա.Բայրամովի միջև։
Նախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համապատասխան աշխատանքները»,-հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյանը Լավրովին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրավիճակը
- Միրզոյանն ու Լավրովը քննարկել են ՌԴ նախագահի՝ Հայաստան նախատեսված պետական այցի ընթացքը
- Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույցում անդրադարձել են ԼՂ հակամարտությանը
- Լավրով. Երևանը, Բաքուն և Մոսկվան առաջընթաց են գրանցել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում