«Բաքվի բռնապետական վարչախմբի հետ ինչ-որ թուղթ ստորագրելով «փրկվելը» կեղծ և վտանգավոր օրակարգ է. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բռնապետական վարչախմբի հետ ինչ-որ թուղթ ստորագրելով «փրկվելը» կեղծ և վտանգավոր օրակարգ է, քանզի որևէ տրամաբանական երաշխիք չկա, որ առանց ուժերի գոնե նվազագույն հավասարակշռության վերականգման, նշված թուղթն իբր ապահովագրելու է բոլոր աղետներից։
Հետևաբար ոչ մի դեպքում չի կարելի տրվել այդ ակնհայտ անհիմն գայթակղությանը, որն իրականում կործանարար մոլորություն է։
Ցանկացած համահայկական և համահայաստանյան համախմբման իրական օրակարգը պետք է դառնա լայն իմաստով Հայաստանի վերածնունդը և արդիականացումը թշնամական մարտահրավերներին դեմ հանդիման, որի առաջնային նպատակը պետք է լինի ուժերի հավասարակշռության վերականգնումը, ինչն էլ միակ իրական և իրատեսական երաշխիքն է մեր պետականության ու ազգի հետագա գոյության ու զարգացման և թշնամու զսպման»։
Հարակից հրապարակումներ`
- Այս ծրագիրը չի դադարելու գործելուց, եթե մենք՝ որպես պետություն և ազգ, չսթափվենք․ Ոսկանյան
- Սթափվում և սկսում ենք համազգային գերլարումով ու ճիգով պատրաստվել այդ կենաց ու մահու պայքարում հաղթելու. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Այո՛, թշնամու լեզուն գիտենալն անհրաժեշտություն է
- Վարդան Ոսկանյան. Հենց նման ռիսկերի պայմաններում է, որ Բաքվի բռնապետը ստիպված կանգ է առել Շուշիում
- Ոսկանյան. Վերջին շրջանում Իրանում հաճախ են Ադրբեջանը կոչում Իրանի «Հյուսիսային Ադրբեջան» նահանգ
- Վարդան Ոսկանյան. Թշնամին «տեղանվանական պատերազմ» է մղում