Երևանում տեղի են ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների հյուպատոսական խորհրդակցությունները
Սեպտեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական հերթական խորհրդակցությունները: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
«Հայկական կողմը խորհրդակցություններին ներկայացնում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը:
Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ. Մինսկի կոնվենցիայի, երկկողմ հյուպատոսական կոնվենցիայի կիրառման, ինչպես նաև երկու պետությունների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հիմնախնդիրներին»,- ասվում է հաղորդագրությունում: