Հանուն հանրային կոնսոլիդացիայի Ռոբերտ Քոչարյանը կհեռանա՞ պայքարի առաջնագծից
«Իսկ դուք կասկածո՞ւմ եք»,-այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահը լրագրողի այն հարցին, թե պատրա՞ստ է հանուն հանրային լայն կոնսոլիդացիայի Ռոբերտ Քոչարյանը հեռանալ պայքարի առաջնագծից, արդյոք այդ հարցը քննարկվե՞լ է նախկին նախագահների հանդիպման ընթացքում։
«Այս ասուլիսի ընթացքում ես առնվազն երեք անկյան տակ այդ միտքն արտահայտեցի։ Վաղը եթե ինչ-որ մեկը կարողանա հավաքել ավելի մեծ զանգված, քան մենք ենք անում, պետք է ընդունենք, որ այդ անձը կարող է այդ հանրային կոնսոլիդացիան ապահովել, և մենք իրավունք չունենք նրան խանգարել, հակառակը, պետք է օգնենք»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով, ինքն ավելի թեթև կսկսի շնչել, եթե լինի մի մարդ, որը կարողանա նման մոբիլիզացիա ապահովել, հանրության մոտ սպասելիքներ առաջացնել։
«Սա ինձ վրա հսկայական մեծ պատասխանատվություն է»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Անդրադառնալով հարցին, հնարավո՞ր է կոնսոլիդացիան լինի եկեղեցու ներկայացուցչի շուրջ, Քոչարյանն ասաց՝ հիմա եկեղեցուն առաջարկում են կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, որոշակի դերակատարության ստանձնել այս գործընթացներում։
«Սա քաղաքականության հետ կապ չունի, սա ես երբեք չեմ համարի քաղաքականության մեջ ներգրավում, սա կլինի հայրենիքի, մեր պետականության փրկության քայլ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մի հավատացեք, որ հնարավոր չէ զենք առնել. ՀՀ երկրորդ նախագահ
- Իրանում բոլոր մակարդակներում եղել են շատ լուրջ հայտարարություններ. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյանի տպավորությամբ Արցախի իշխանությունը համագործակցում է Ադրբեջանի հետ
- Ռոբերտ Քոչարյան. Ո՞նց եք պատկերացնում, մենք գնայինք միկրոֆոնի կռիվ տայի՞նք
- Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին
- Ռոբերտ Քոչարյան. Հասկանում եմ, որ այս խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների մատերը կտրես, ինձ համար չեն քվեարկի
- Ռոբերտ Քոչարյան. Արցախի ապագայի բանալին Արցախի ու Հայաստանի ժողովրդի ձեռքում է
- Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին