Թբիլիսիում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Լուկաշենկոյի՝ Աբխազիա կատարած այցի պատճառով
Թբիլիսիում Բելառուսի դեսպան Անատոլի Լիսը կանչվել է Վրաստանի ԱԳՆ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Աբխազիա կատարած այցի կապակցությամբ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին չորեքշաբթի հայտնել է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը՝ Վրաստանի ԱԳՆ-ին հղումով։
«Իմեդի»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն ծրագրում է նոտա հղել բելառուս դիվանագետին՝ Լուկաշենկոյի՝ Աբխազիա կատարած այցի պատճառով։
Վրաստանի ԱԳՆ-ն ավելի ուշ հայտնել է, որ Թբիլիսին խիստ անհանգստացած է Լուկաշենկոյի՝ Աբխազիա կատարած այցից և պահանջում է լրացուցիչ պարզաբանումներ:
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերի 21-ից Վրաստան է ժամանել Ռուսաստանի 78 742 քաղաքացի
- Ռուսաստանի և Վրաստանի սահմանին ավելի քան 4,8 հազար տարանցիկ ավտոմեքենա է կուտակվել
- Աբխազիայում Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել՝ լրտեսության մեղադրանքով
- Աբխազիան կնշի պետական դրոշի օրը
- ՌԴ-ն ճանաչել է Աբխազիային, Աբխազիան էլ կօգնի ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին