Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ․ փաստաբան
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ռազմամթերքի մատակարարման չարաշահումների գործով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու կամ նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանն ասաց, որ խափանման միջոցը փոխելու համար որպես գրավ էր առաջարկվել Տոնոյանի բնակարանը՝ 35 մլն դրամի դիմաց։
Դատարանը պարզաբանել է, որ Դավիթ Տոնոյանը եղել է բարձրաստիճան պաշտոնատար անձ և կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա, որոնք հիմնականում ՊՆ գործող և նախկին պաշտոնյաներ են։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյան. ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել Արևմուտքից ռազմական գնումներ կատարելու համար
- Ադրբեջանի կողմից պատերազմական գործողություններից ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը հերթական անգամ թիրախավորեց ՀՀ Զինված ուժերը. Դավիթ Տոնոյան
- Դավիթ Տոնոյան․ «Հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» են սահմանում»
- «Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն է քննելու Դավիթ Տոնոյանի և մյուս պաշտոնատար անձանց քրեական վարույթը
- Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստ չի նշանակվում
- Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում. Դավիթ Տոնոյան
- «Ժողովուրդ». Որտեղ կքննվի Դավիթ Տոնոյանի և ԳՇ պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան