ԵՄ տարածք մուտք գործող ռուսների թիվն աճել է 30%-ով
Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության «Ֆրոնտեքսիս» գործակալության տվյալներով՝ անցյալ շաբաթ՝ սեպտեմբերի 19-ից սեպտեմբերի 25-ը, Ռուսաստանի 66 հազար քաղաքացիներ մուտք են գործել Եվրամիության տարածք, ինչը 30 տոկոսով ավելի է, քան նախորդ շաբաթներին, գրում է tv9news.ge-ն
Գործակալության տվյալներով՝ ռուսների մեծ մասը Եվրոպա է մտնում Ֆինլանդիայի և Էստոնիայի սահմաններով։
Ինչպես գրում է գործակալությունը, Ռուսաստանի նախագահի կողմից երկրում մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարությունից հետո Ֆինլանդիայում զգալիորեն ավելացել են սահմանը հատելու փաստերը։ Ըստ տեղեկությունների՝ վերջին շաբաթվա ընթացքում Ֆինլանդիա է մտել Ռուսաստանի 30 հազար քաղաքացի։
«Ֆրոնտեքս»-ի տվյալներով՝ ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ցամաքային սահմաններով Եվրոպա է մուտք գործել Ռուսաստանի 1 303 000 քաղաքացի։ Միաժամանակ Եվրամիության հետ ցամաքային սահմանով Ռուսաստան է վերադարձել 1 մլն 273 հազար քաղաքացի։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա