Եվրոպան պատրաստվում է մեղմացնել Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ
Եվրահանձնաժողովն այսօր կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, գրում է «Լենտա ռու»-ն՝ հղում անելով Politico-ին։
Նշվում է, որ ԵՀ-ն կառաջարկի ռուսական նավթի գնային վերին շեմ սահմանել։
Միաժամանակ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի քննարկման շրջանակում կառաջարկվի մեղմել արդեն իսկ գոյություն ունեցող որոշ սահմանափակումներ։
Մասնավորապես, Եվրոպան պատրաստվում է մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը՝ հանելով ռուսական պարարտանյութերի, ցեմենտի ու «այլ ապրանքների» փոխադրման արգելքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եվրոպական երկրները ծրագրում են մի քանի շաբաթվա ընթացքում համաձայնագիր կնքել, որը սահմանում է ռուսական նավթի գների վերին շեմ՝ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո։
Օգոստոսին նավթի և գազի վաճառքից Ռուսաստանի բյուջեի եկամուտները նվազել են մինչև 2021 թվականի հունիսից ի վեր ամենացածր մակարդակը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է կանխել երեք երկիր
- ԵՄ-ն ծրագրում է հնարավորինս շուտ նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ հանրաքվեների պատճառով
- Բրիտանական ընկերությունների 71%-ը տուժել է հակառուսական պատժամիջոցների պատճառով
- ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությանը կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել ռուսական մասնավոր բանկերի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան