«Հրապարակ». Հերթը ԿԸՀ-ինն է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխող ՔՊ-ն իսկապես որոշել է պատգամավոր, մեծն սահմանադրագետ Վահագն Հովակիմյանին գործուղել ԿԸՀ՝ փոխարինելու Տիգրան Մուկուչյանին, չնայած նա պաշտոնի պահանջներին չի համապատասխանում։
Մուկուչյանի ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին, նա այդ պաշտոնում է 11 տարի։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ն պետք է նոր նախագահ ունենա մինչև հոկտեմբերի 12-ը: ԿԸՀ նախագահի թեկնածուին կներկայացնեն նախ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին, որտեղ հաստատում անցնելուց հետո հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստի ժամանակ, ապա կլինի փակ քվեարկություն:
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որոշել է կուսակցականացնել և ոչնչացնել բոլոր կառույցներն ու մանավանդ` ապաքաղաքական պաշտոնները։ Նախ նախագահական նստավայրը, ՄԻՊ-ն ու դատախազությունը զավթեցին, ՍԴ գործուղեցին Ստյոպա Սաֆարյանի քրոջը, շուտով ԲԴԽ կգործուղվի Կարեն Անդրեասյանը, ով իր կենսագրությունը սկսեց աշխատասենյակում Փաշինյանի լուսանկարը փակցնելով: Հերթը ԿԸՀ-ինն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա