ՌԴ-ում մոբիլիզացիայից հետո քնապարկերի, առաջին անհրաժեշտության դեղերի գները 10-20%-ով աճել են
Ռուսաստանում հայտարարված մասնակի մոբիլիզացիայից հետո քնապարկերի, ջերմային ներքնազգեստի ու հարմարավետ կոշիկների պահանջարկն ու գներն աճել են 10-20 տոկոսով, գրում է «Իզվեստիա»-ն՝ ուսումնասիրելով «Wildberries» առցանց խանութի գները։
Նշվում է, որ կայքում առկա ջերմային ներքնազգեստի որոշ տեսակներ թանկացել են, մասնավորապես, բրդյա ներքնազգեստի հավաքածուն այժմ վաճառվում է 1,6 հազար ռուբլով (մոտ 11200 դրամ), մինչդեռ մեկ շաբաթ առաջ այն 20 տոկոսով էժան էր։
Անկախ դեղատների ասոցիացիայի տնօրեն, Դեղագործական ասոցիացիաների դաշինքի ղեկավար Վիկտորյա Պրեսնյակովան ասել է, որ մեծպահանջարկ է գրանցվել նաև առաջին անհրաժեշտության դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների նկատմամբ։ Զինծառայողների համար գնում են, մասնավորապես, ցավազրկող, հակասեպտիկ և ջերմիջեցնող դեղամիջոցներ, ինչպես նաև վիրակապեր և բժշկական սպեղանի։
ՌԴ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է այն իրերի ցանկը, որոնք մոբիլիզացված քաղաքացիները կարող են վերցնել իրենց հետ։ Ցուցակում հայտնված ապրանքների մեծ մասը վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքներին։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները բացատրել են, թե ինչ պատիժ է սպառնում մոբիլիզացիայից արտերկիր փախչող ռուսներին
- ՌԴ-ում մոբիլիզացման ենթակա քաղաքացին կրակել է զինկոմիսարիատի ղեկավարի վրա
- ՌԴ-ում մոբիլիզացիայից հետո Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել օրական 1511 ավտոմեքենա
- Մոբիլիզացիա Ռուսաստանում. Վերին Լարսում խցանումներ են գոյացել
- Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի կոչից հետո Չինաստանը բանակցությունների կոչ է անում
- Պուտինը ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան