Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին
«Ես չգիտեմ, ինչն է Նիկոլ Փաշինյանի չհեռանալու մոտիվը։ Կարող եմ միայն ենթադրություններ անել»,-ասաց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով Yerevan.Today կայքի խմբագրի այն հարցին, թե կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանը չի հեռանում զուտ անձնական անվտանգությունից ելնելով, ի՞նչ կարծիք ունեք, ո՞րն է պատճառը, նրան պե՞տք է տրամադրվեն նման երաշխքիներ։
Քոչարյանն ասաց՝ իրականում այդ դաշտ չի ցանկանում մտնել, չգիտի պատճառները։
«Ինչ վերաբերում է հեռանալու պարագայում նրան հումանիտար միջանցք տրամադրելուն, ապա առաջին անգամ չէ, որ նման խոսակցություն է բացվում։ Եթե դա է այն գինը, որը պետք է տալ, այո, պետք է տալ։ Ես չեմ կարծում, չեմ տեսնում նույնիսկ նշաններ, որ այդ մարդիկ պատրաստ են աթոռից հրաժարվել։ Իրենց հոժար կամքով իրենք չեն գնալու, երկրի շահերը, ռիսկերը գնահատելով այդ քայլին չեն գնալու։ Նրանք գնալու են մեկ պարագայում, եթե լինի հսկայական հանրային ճնշում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Հասկանում եմ, որ այս խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների մատերը կտրես, ինձ համար չեն քվեարկի
- Ռոբերտ Քոչարյան. Արցախի ապագայի բանալին Արցախի ու Հայաստանի ժողովրդի ձեռքում է
- Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան