Վահան Քերոբյանը ՝ «խաբելու» մեդալակիր
Արմավիրի մարզի խաղողագործների հետ հանդիպում ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նշենք, որ խաղողագործներն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության դիմաց՝ բողոքելով խաղողի գնից և մթերման հետ կապված խնդիրներից։
Սակայն հանդիպման արդյունքները չգոհացրեցին խաղողագործներին։ Մասնավորապես Վահան Քերոբյանի առաջարկած գնի հետ համաձայնության չգալով , բանավեճ սկսվեց։ Այնուհետև Քերոբյանին սուտ խոսելու համար մեդալ նվիրեցին և դուրս եկան դահլիճից։
«Սուտ խոսելով ման ես գալիս»,– ասաց գյուղացիներից մեկը, ինչին միջամտեց նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։
Գյուղացիները բորբոքվեցին և լքեցին դահլիճը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում