
Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանն այցելել է Դիարբեքիր նահանգի Սուր շրջան, որը մի քանի տարի փակ է եղել՝ թուրք-քրդական բախումներից հետևանքով: Հենց պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում է գտնվում Սբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, Փայլանը նշել է, որ թեև Սուր շրջանը թուրք քրդական բախումներից հետո ավերված վիճակում է, բայց Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությունը ցանկանում է հոկտեմբերին միջոցառում այնտեղ կազմակերպել, որին հրավիրվելու են նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավորները:
Դիմելով նախարարությանը՝ Փայլանը նշել է.
«Սուր շրջանն ավերողներն ասում են․ «Սուրը դարձնելու ենք Տոլեդո (Իսպանիայի ամենահայտնի հանգստավայրերից մեկը-խմբ): Այսպե՞ս եք Սուրը Տոլեդո դարձնելու: Ի՞նչ եք արել, որ ինչ էլ ցույց տաք: Փոխարենը կառուցել եք անհասկանալի շենքեր: Ըստ իս՝ ներկայացնելու փոխարեն պետք է ամաչեք: Նախ ներողություն խնդրեք Դիարբեքիրի բնակիչներից՝ հայերից, քրդերից և ասորիներից»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող Սբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին հայտնվել է գանձ որոնողների թիրախում: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նրանք հանել են եկեղեցու քարերը ու վաճառել, գանձ գտնելու հույսով անցքեր են բացել պատերին կամ հիմքերի մոտ, ինչի հետևանքով առանց այդ էլ կիսավեր եկեղեցին հայտնվել է ամբողջապես ոչնչանացման եզրին:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին